Մեր լուսահոգի գիտնական ընկեր Գևորգը, որին փաղաքշական Ջորջո էինք ասում, իր առողջական խնդիրները հիմնականում լուծում էր պետպատվերով: Երեք անգամ վիրահատվեց պետպատվերով: Հետազոտվելը նույնպես անվճար էին անցկացնում՝ պետպատվերով:
Ի դեպ, Գևորգր կատակասեր էր: Գյումրեցի էր: Սիրում էր ընկերների հոգու հետ խաղալ: Իր կատակները երբեմն էլ կծող բնույթ ունեին:
Մի օր ընկերներով խոսում էինք կյյանքի անմահության շուրջ: Գևորգն ասաց․
- Արա՛մ, ափսոս, որ էն աշխարհում չենք հանդիպելու: Հարցրեցի Ինչո՞ւ: Ասաց․
- Քանի որ ես դրախտում եմ լինելու:
Տղաները ծիծաղեցին ու սպասեցին իմ պատասխանին:
- Ջորջո՛, իմ կարծիքով քո անձնական նախադրյալները բավարար չեն դրախտ մտնելու համար,-ասացի,-… բայց, քո համար կա մի բացառություն:
- Ի՞նչ բացառություն,-հարցրեց Ջորջոն:
- Եթե քեզ էնտեղ տեսնող ըլի, ուրեմն քեզ դրախտ են ընդունել պետպատվերով:
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ